Պեպ Գվարդիոլան նշել է, որ թիմի պաշտպաններից մեկը բաց կթողնի «Արսենալի» դեմ խաղը

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է թիմի պաշտպան Ջոն Սթոունսը վիճակի մասին հարցին

Football Daily-ն հրապարակել է Գվարդիոլայի խոսքերը, ով նշել է, որ 29-ամյա Սթոունսը դեռ հարյուր տոկոսանոց մարզավիճակում չէ, ուստի բաց կթողնի «Արսենալի» հետ առաջիկա հանդիպումը։

Միաժամանակ, իսպանացին նշել է, որ պաշտպանը կարող է մեկնել Անգլիայի հավաքական՝ Իտալիայի հետ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական հանդիպմանը։

Սթոունսն այս մրցաշրջանում ընդամենը մեկ խաղի է մասնակցել՝ Անգլիայի Սուպերգավաթի խաղարկությունում: