Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի երկրորդ դոպինգ թեստը նույնպես դրական է ստացվել։
Այժմ ֆրանսիացի ֆուտբոլիստին երկար որակազրկում է սպառնում։ Սպասվում է, որ այժմ «Յուվենտուսը» կբաժանվի Պոգբայից:
Թուրինյան ակումբը նախատեսում է խզել պայմանագիրը 30-ամյա ֆուտբոլիստի հետ, ինչի մասին իր էջերում հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Հարկ է նշել, որ 2023/24 մրցաշրջանում Պոլ Պոգբան միայն մասնակցել է «Յուվենտուսի» երկու հանդիպման, քանի որ առողջական խնդիրներ ուներ։