Լուի վան Գալը պաշտոն է ստացել «Այաքսում»

Լուի վան Գալը «Այաքսի» դիտորդ խորհրդին խորհուրդ կտա ֆուտբոլի տեխնիկական հարցերում: Մասնագետը զբաղեցրել է Դիտորդ խորհրդի նախկին անդամ Յան վան Հալստի թափուր պաշտոնը։

«Ես ուզում եմ օգնել «Այաքսին»։ Ներկայումս ես շատ ժամանակ եմ անցկացնում Պորտուգալիայում, և դա լավ է համապատասխանում արտաքին խորհրդատուի իմ դերին: Ես պատրաստ եմ իմ ֆուտբոլային գիտելիքներն առաջարկել դիտորդ խորհրդին, հատկապես, երբ նշանակվեն Լեո վան Վեյկն ու Միխայել վան Պրագը։

Մենք պետք է գտնենք մեր ուղին դեպի զարգացմանը, և մենք բոլորս պետք է նպաստենք դրան»,- մեկնաբանել է Վան Գալը իր նշանակումը։