Կոստաս Ցիմիկաս․ «Ինձ զարմացրեց, թե որքան տաղանդավոր է նա»

«Լիվերպուլի» ձախ պաշտպան Կոստաս Ցիմիկասը պատմել է, թե ինչ է մտածում Ռայան Գրավենբերխի խաղի մասին։

Հոլանդացի կիսապաշտպանը, ով ամռանը տեղափոխվեց Մյունխենի «Բավարիայից», իր առաջին գոլը խփեց «Լիվերպուլի» կազմում Եվրոպա Լիգայի վերջին՝ «Ունիոն Սեն-Ժիլոազի» դեմ խաղում (2:0):

«Ինձ զարմացրեց, թե որքան տաղանդավոր է Ռայանը, որքան աշխատասեր է նա։ Ես շատ ուրախ եմ, որ մենք ունենք նման ֆուտբոլիստ։ Անհավանական տաղանդ է նա։ Ինձ համար մեծ հաճույք է մարզումների ժամանակ ամեն օր հետևել նրա խաղին», – նշել է Ցիմիկասը։