Մարիո Բալոտելի․ «Ջանլուիջի Դոննարուման ավելի լավն է, քան Մայք Մենյանը»

«Միլանի» նախկին հարձակվող Մարիո Բալոտելին նշել է, որ ակումբի նախկին դարպասապահ Ջանլուիջի Դոննարումային ավելի ընդունակ է համարում, քան ներկայիս դարպասապահ Մայք Մենյանին։

Դոննարուման Իտալիայի հավաքականի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն 2021 թվականին, հետո տեղափոխվել է ՊՍԺ, որտեղ նրա մոտ ամեն ինչ այնքան էլ լավ չի ընթանում. նա հաճախ քննադատությունների թիրախ է դառնում։

«Դոննարուման աշխարհի ամենաուժեղ դարպասապահներից մեկն է: Նա լավագույններից մեկն է։ Նա տարբերվում է Մենյանից։ Բայց եթե ես ստիպված լինեի դարպասապահ ընտրել իմ թիմի համար, ես կընտրեի Ջանլուիջիին»,- Մարիո Բալոտելիի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։