«Ռեալը» 100 մլն եվրո է պատրաստում ԱՊԼ-ի պաշտպանի համար

Մադրիդի «Ռեալը» մտածում է պաշտպանական գիծն ուժեղացնելու մասին։ Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, «Արսենալի» ֆուտբոլիստ Ուիլյամ Սալիբան հայտնվել է մադրիդյան գրանդների ռադարում: Աղբյուրի համաձայն՝ մադրիդցիները ցանկանում են ձմռանը պայմանագիր կնքել 22-ամյա ֆուտբոլիստի հետ: Սակայն Սալիբայի տեղափոխությունը դժվար կլինի, քանի որ «զինագործները» ֆրանսիացուն առանցքային ֆուտբոլիստ են համարում։

Միաժամանակ նշվում է, որ «Ռեալը» Սալիբայի համար պատրաստում է 100 մլն եվրո։ Դա հսկայական գին է, երբ խոսքը վերաբերում է պաշտպանական գծի խաղացողներին:

Իսպանիայի առաջնության հաջորդ հանդիպումը «Ռեալը» կանցկացնի հոկտեմբերի 7-ին՝ սեփական հարկի տակ «Օսասունայի» հետ: