Կենտրոնական պաշտպան Խոսե Խիմենեսը նոր պայմանագիր է կնքել Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։
Ուրուգվայցի ֆուտբոլիստի պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2028 թվականը, հայտնում է «Ատկետիկոյի» մամուլի ծառայությունը։ Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա կենտրոնական պաշտպանը, ով վերջերս վնասվածք է ստացել, Դիեգո Սիմեոնեի թիմի կազմում մասնակցել է հինգ հանդիպման՝ մեկնարկային կազմում ընդամենը երկու անգամ։
Խոսե Խիմենեսը հանդես է գալիս Մադրիդի «Ատլետիկոյում» 2013 թվականին ուրուգվայական «Դանուբիոյից» միանալուց հետո: Ընդհանուր առմամբ, ուրուգվայցին մադրիդյան թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 290 խաղ՝ դառնալով 12 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։