«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեյդոն Սանչոն կցանկանար կրկին խաղալ Դորտմունդի «Բորուսիայում»:
Անգլիացի ֆուտբոլիստը հեռացվել է «կարմիր սատանաների» գլխավոր թիմից Էրիկ տեն Հագի հետ կոնֆլիկտից և ներողություն խնդրելուց հրաժարվելուց հետո։ Բազմաթիվ լուրերի համաձայն՝ Սանչոն կարող է փոխել ակումբը արդեն հունվարին, իսկ ֆուտբոլիստի գլխավոր հավակնորդը համարվում է նրա նախկին ակումբը՝ Դորտմունդի «Բորուսիան»։
Ըստ 90min-ի՝ Ջեյդոնը ցանկանում է համալրել «իշամեղուների» շարքերը, երբ բացվի ձմեռային տրանսֆերային պատուհանը։ Հիշեցնենք, որ «իշամեղուները» մտածում են գնման տարբերակով վարձակալության մասին։