Ռայան Գրավենբերխը այս ցուցանիշով դարձավ «Լիվերպուլի» առաջին ֆուտբոլիստը

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերխը դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով իր առաջին երեք խաղերից յուրաքանչյուրում՝ մեկնարկային կազմում, գոլ խփեց կամ գոլային փոխանցում կատարեց։

21-ամյա հոլանդացին գոլի հեղինակ է դարձել Եվրոպա Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Ունիոնի» դեմ խաղում (2:0): Կիսապաշտպանը Մյունխենի «Բավարիայից» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Ըստ Opta-ի, վերջին անգամ դա հաջողվել է Միլան Բարոշին «կարմիրների» կազմում 2002 թվականի սեպտեմբերին:

Երկու տուրից հետո «Լիվերպուլը» 6 միավորով E խմբում 1-ին տեղում է։