«ՌԲ Լայպցիգի» պաշտպանը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ

«ՌԲ Լայպցիգի» պաշտպան Վիլի Օրբանը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ։

Պայմանագորը նախատեսված է մինչև 2027 թվականը։ Օրբանը «ՌԲ Լայպցիգում» է հանդես գալիս 2015 թվականից։

Նա անցկացրել է ավելի քան 290 հանդիպում թիմի կազմում բոլոր մրցաշարերում և 42 հանդիպում Հունգարիայի հավաքականի կազմում։