Ալվարո Մորատան՝ Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան ճանաչվել է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Թեկնածուների թվում էին նաեւ Ջուդ Բելինգհեմը («Ռեալ Մադրիդ»), Բրուման («Բրագա») եւ Ռասմուս Հոյլունդը («Մանչեսթեր Յունայթեդ»)։

Մորատան դուբլի հեղինակ է դարձել «Ֆեյենորդի» հետ խաղում (3:2): Բելինգհեմը «Նապոլիի» հետ խաղում (3:2) դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ, «Գալաթասարայի» հետ խաղում դուբլի հեղինակ է դարձել Հոյլունդը (2:3), իսկ Բրուման «Ունիոնի» հետ խաղում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ (3:2):