Մադրիդի «Ռեալը» նոր գործընկեր է ձեռք բերել

Մադրիդի «Ռեալը» նոր գործընկեր է ձեռք բերել։ Մադրիդյան թիմի ղեկավարությունը համաձայնության է եկել Visit Dubai տուրիստական ​​ընկերության հետ, որը պատասխանատու է Արաբական Միացյալ Էմիրություններում զբոսաշրջային նախաձեռնությունների, ինչպես նաև երկրի իմիջը խթանելու համար։

Նոր մարքեթինգային պայմանագիրը կվերաբերի ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց թիմերին, պարզաբանում է իսպանական AS հրատարակությունը։

Այս պահին Մադրիդի «Ռեալը» գլխավորում է իսպանիական Պրիմերայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Հաջորդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Օսասունային»: