Պոլ Պոգբայի դոպինգ թեստը դրական արդյունք է ցույց տվել

«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի դոպինգ թեստը դրական արդյունք է ցույց տվել։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շկիրան։

Նշվում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստն այժմ յոթ օր ունի իր պաշտպանության եզրակացությունը ներկայացնելու համար։ Պոգբային երկարաժամկետ որակազրկում է սպառնում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենտուսը» կարող է խզել նրա հետ եղած պայմանագիրը։

Հիշեցնենք, որ Պոգբան «Յուվենտուս» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը՝ «Մանչեսթեր Յունայթեդից»։ Այդ ժամանակից ի վեր կիսապաշտպանը «ծեր սինյորայի» կազմում անցկացրել է 12 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։