Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Իսպանիայի առաջնության «Օսասունայի» դեմ խաղից առաջ մեկնաբանել է թիմում տիրող կադրային իրավիճակը։
«Ալաբա՞ն։ Նա չի ապաքինվել և վաղը չի խաղա։ Նրան կփոխարինեն Մենդին կամ Չուամենին։ Ես գիտեմ, թե ով է խաղալու, դա նորություն կլինի այդ խաղացողի համար։
Չուամենի՞ն։ Մենք նրան փորձեցինք կենտրոնական պաշտպանի դիրքում։ Նա շատ լավ է պաշտպանվում։ Բայց կա նաև Մենդին, ով սովոր է խաղալ պաշտպանության կենտրոնում»,- լրագրողների հարցերին պատասխանել է Անչելոտտին: