Թիերի Անրի. «Ի՞նչ է TikTok-ը ընդհանրապես»

Հայտնի ֆրանսիացի նախկին հարձակվող Թիերի Անրին հիմարություն է համարում «Նապոլիի» մամուլի ծառայության գործողությունները, ով TikTok-ում տեղադրել է տեսանյուլ, թե ինչպես է Վիկտոր Օսիմհենը 11 մետրանոցից վրիպել։

Նիգերիացին վիրավորվել է, ինչի արդյունքում կոնֆլիկտ է առաջացել։

«Ուզում եմ հարցնել՝ ինչի՞ մասին է խոսքը։ Պետք է մտածել թիմի մասին, այլ ոչ թե տիկ-տոկի մասին, ի՞նչ է ընդհանրապես դա:

Ակումբը չպետք է ճնշում գործադրի կամ ծաղրի իր ֆուտբոլիստներին: Նրանք տեղադրեցին տեսանյութը, ստացան քննադատություններ, և ես հիմա մտածում եմ՝ ինչո՞ւ»,- Թիերի Անրիի խոսքը մեջբերում է իտալական ITASportPress լրատվական գործակալությունը։