Մարկինյոսը կորցրել է կապը նախկին թիմակիցների հետ

ՊՍԺ-ի պաշտպան և թիմի ավագ Մարկինյոսը կորցրել է կապը նախկին թիմակիցների հետ։

Ինչպես հայտնում է ֆրանսիական L’Equipe-ը՝ բրազիլացին իրեն մեկուսացված է զգում հանդերձարանից։

Հաղորդվում է, որ Մարկինյոսի տրամադրությունը փոխվել է այն բանից հետո, երբ թիմը լքեցին Նեյմարն ու Մարկո Վերատին: Բրազիլացին շատ մտերիմ հարաբերություններ ուներ երկու ֆուտբոլիստների հետ էլ։

Հիշեցնենք, որ Նեյմարը Սաուդյան Արաբիա է տեղափոխվել ամռանը՝ պայմանագիր կնքելով «Ալ-Հիլալի» հետ։ Ինչ վերաբերում է Վերատիին, ապա իտալացին տեղափոխվեց Կատար, որտեղ միացավ «Ալ Արաբիին»։

Մարկինյոսը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2013 թվականից, իսկ թիմի ավագը 2020 թվականից է։