«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը մեծ հույսեր է կապում թիմի հարձակվող Ժոաու Ֆելիշի հետ։
Լրագրող Սերխի Կապդևիլայի կարծիքով՝ հենց պորտուգալացին պետք է հարձակման կենտրոնում փոխարինի Ռոբերտ Լևանդովսկուն, ով վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ մեկ ամիս։
Հիշեցնենք, որ Ժոաու Ֆելիշը «Բարսելոնա» տեղափոխությունից հետո ամենից հաճախ խաղում էր եզրում։
Բոլոր մրցաշարերում պորտուգալացի ֆուտբոլիստը մինչ օրս երեք գոլ է խփել։