«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին ձմռանը կարող է վերադառնալ «Բարսելոնա»։
Ինչպես հայտնում է Sport-ը՝ արգենտինացի ֆուտբոլիստը կդիտարկի այս տարբերակը, եթե «Ինտեր Մայամիին» չհաջողվի դուրս գալ MLS-ի փլեյ-օֆֆ”
Հիշեցնենք, որ Մեսսին անցած ամառ կարող էր ազատ գործակալի կարգավիճակով վերադառնալ «Բարսելոնա», սակայն ի վերջո բավարարվեց ԱՄՆ տեղափոխվելու տարբերակով։
Հիշեցնենք, որ Մեսսին «Բարսելոնայի» պատմության լավագույն ռմբարկուն է։ Արգենտինացին կատալոնական ակումբից հեռացել է 2021 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։