Դեյվիդ Բեքհեմը ստիպել է կնոջը՝ Վիկտորյային հայտնել, որ նա դպրոց է գնացել Rolls-Royce-ով

Բրիտանացի երգչուհի և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմի կինը՝ Վիկտորյա Բեքհեմը, պատմել է իրենց ծագման մասին Netflix-ի վավերագրական ֆիլմում իր ամուսնու մասին։

«Մենք երկուսս էլ մեծացել ենք ընտանիքներում, որոնք շատ քրտնաջան աշխատել են: Մենք բանվոր դասակարգ ենք»,- ասել է Վիկտորիան։

Բեքհեմը, լսելով դա, հարց տվեց իր կնոջը։

«Անկեղծ եղիր»։ Երբ Վիկտորիան պատասխանեց, որ անկեղծ է խոսում, նախկին ֆուտբոլիստը հարցրեց նրան.

«Ի՞նչ մեքենայով է հայրդ քեզ դպրոց տարել»: Իսկ երգչուհին պատասխանեց․ «Հայրս 80-ականներին Rolls-Royce ուներ»։

«Շնորհակալություն», – ասաց Բեքհեմը։

Վիկտորիան և Դեյվիդն ամուսնացել են 1999 թվականի հուլիսի 4-ին։ Զույգը չորս երեխա ունի։

Որպես ֆուտբոլիստ Բեքհեմը խաղացել է այնպիսի թիմերում, ինչպիսիք են «Մանչեսթեր Յունայթեդը», «Ռեալ Մադրիդը», «Միլանը», ՊՍԺ-ն և այլն։