«Թոթենհեմի» հարձակվող Մանոր Սոլոմոնը վիրահատության է ենթարկվել

«Թոթենհեմի» հարձակվող Մանոր Սոլոմոնը հոկտեմբերի 6-ին վիրահատվել է աջ ծնկի մենիսկի պատճառով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ ֆուտբոլիստը շարքից դուրս է մնացել 2-3 ամսով։

Այս մրցաշրջանում 24-ամյա Սոլոմոնը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 5 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ «Թոթենհեմը» Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 2-րդ տեղը՝ 7 տուրերում վաստակելով 17 միավոր։