«Յուվենտուսի» երկու առաջատար ֆուտբոլիստներ կարող են բաց թողնել թիմի առաջիկա հանդիպումը

Թուրինյան դերբիում կարող են չխաղալ «Յուվենտուսի» երկու առաջատար ֆուտբոլիստներ։ Երկուսն էլ առողջական խնդիրներ ունեն, հաղորդում է sport24foot-ը։

Ըստ աղբյուրի՝ բժիշկները Կիեզայի մոտ մկանային լարվածություն են ախտորոշել։ Հարձակվողի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի այսօր՝ հոկտեմբերի 6-ին, հերթական հետազոտությունից հետո։

Հարցականի տակ է նաև մեջքի հետ կապված խնդիրներ ունեցող Դուշան Վլահովիչի մասնակցությունը։

Հիշեցնենք, որ «Յուվենտուս» – «Տորինո» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 7-ին։