«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Եվրոպա Լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի «Յունիոնին» դեմ խաղից հետո ամփոփել է հանդիպումը։ Անգլիացիները հաղթեցին 2։0 հաշվով։
«Մենք կարող էինք ավելի լավ հանդես գալ, բայց կարողացանք երկու գոլ խփել: Մեկը առաջին խաղակեսում էր, իսկ երկրորդը՝ երկրորդ խաղակեսում։ Նրանք լավ ֆուտբոլային մշակույթ ունեցող երկիր են։ Վաստակեցինք երեք կարևոր միավոր, թեև կարող էինք ավելի հարմարավետ հաղթանակ տանել»,- գերմանացի մասնագետի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Երկու տուրի արդյունքներով «Լիվերպուլը» վեց միավորով գլխավորում է իր խումբը։ Հաջորդ խաղում մերսիսայդցիները կհանդիպեն «Թուլուզի» հետ։