«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Եվրոպայի Լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում շվեյցարական «Սերվետի» նկատմամբ տարած խոշոր հաշվով հաղթանակը (4:0)։
«Մենք սարսափելի առաջին խաղակես անցկացրինք։ Ինձ ընդհանրապես դուր չեկավ թիմի ելույթը։ Ընդմիջումից հետո թիմի վերաբերմունքը բարելավվեց, և խաղացողները բարձրացրին տեմպը: Ինձ դուր եկավ, թե ինչպես էին խաղում Լուկակուն և Բելոտին։ Առանց Դիբալայի խաղադաշտում թիմին պակասում է կրեատիվությունը, քանի որ Ռոմելուն ու Անդրեան մաքուր հարձակվողներ են»,- պորտուգալացի մարզչի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Մոուրինյոն «Ռոման» մարզում է 2021 թվականից։ Կողմերի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2023/24 մրցաշրջանի ավարտին։