Լիոնել Մեսսին և Սերխիո Բուսկետսը MLS-ի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների թվում են

«Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսին և Սերխիո Բուսկետսը MLS-ի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների թվում են։

Այս պահին Մեսսին ապաքինվում է սեպտեմբերի 21-ին «Տորոնտոյի» հետ խաղում (0:4) ստացած վնասվածքից։

Ընդհանուր առմամբ, ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին «Ինտեր Մայամիի» կազմում անցկացրել է 11 հանդիպում, դարձել 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։