«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան մտադիր չէ հունվարին մասնակցել Աֆրիկայի գավաթի խաղարկությունը։
Հիշեցնենք, որ Օնանան լավագույն կերպով չսկսեց մրցաշրջանը, ինչի պատճառով նա ենթարկվեց «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների քննադատություններին։
Օնանան հայտարարել է Կամերունի հավաքականից իր կարիերան ավարտելու մասին ԱԱ-2022-ի ժամանակ գլխավոր մարզչի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։ Այնուամենայնիվ, դարպասապահը վերջերս է վերսկսել իր միջազգային կարիերան։