Լաուտարո Մարտինես․ «Ես շատ երջանիկ եմ այստեղ»

«Ինտերի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը հայտնել է, որ իր ներկայացուցիչը նոր պայմանագրի շուրջ բանակցություններ է վարում միլանյան ակումբի ղեկավարության հետ։

«Իմ գործակալն աշխատում է նոր պայմանագրի վրա։ Ես շատ երջանիկ եմ այստեղ, ամեն ինչ անում եմ ակումբի համար, և իմ ընտանիքը նույնպես սիրում է այն այստեղ։ Ես պատճառ չեմ տեսնում ակումբային գրանցումս փոխելու և այլ թիմում խաղալու համար»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ արգենտինացի հարձակվողը Ներաձուրիի կազմում հանդես է գալիս 2018/19 մրցաշրջանից։ Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա Մարտինեսը Իտալիայի առաջնությունում 7 հանդիպում է անցկացրել «Ինտերի» կազմում, դարձել 9 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։