Մաուրո Իկարդին ամռանը փորձել է վերադառնալ «Ինտեր»

«Գալաթասարայի» հարձակվող Մաուրո Իկարդին ամռանը փորձել է վերադառնալ «Ինտեր»։ Tuttosport-ի տեղեկություններով՝ արգենտինացին իր շրջապատին հայտնելլ է, որ կազմակերպեն տրանսֆերը, սակայն Ներաձուրիները հրաժարվել են իրենց նախկին ավագի ծառայություններից։

Հիշեցնենք, որ Իկարդին նախկինում «Ինտերում» անցկացրել է 6 մրցաշրջան, որոնց ընթացքում խփել է 100-ից ավելի գոլ և հայտնվել ակումբի պատմության լավագույն ռմբարկուների տասնյակում։

Անցած ամառ Իկարդին ՊՍԺ-ից 10 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Գալաթասարայ»։ Արգենտինացին նախորդ մրցաշրջանում նույնպես վարձավճարով հանդես է եկել թուրքական թիմում։ Թուրքիայի ընթացիկ առաջնությունում Իկարդին 7 գոլ է խփել։