Հայտնի է, թե որքան կբացակայի Ռոբերտ Լևանդովսկին վնասվածքի պատճառով

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին վնասվածքի պատճառով բաց կթողնի մեկ ամիս։ Լրագրող Թոնի Խուանմարտիի տեղեկություններով՝ լեհի վնասվածքն ավելի լուրջ է ստացվել, քան նախկինում ենթադրվում էր։

Այսպիսով, Լևանդովսկին բաց կթողնի «Ռեալի» հետ «Էլ-Կլասիկոն», որը կկայանա հոկտեմբերի վերջին։ Լրացուցիչ փորձաքննությունը ցույց է տվել, որ Լևանդովսկին բաց կթողնի մոտ մեկ ամիս։

Հիշեցնենք, որ Լևանդովսկին վնասվածքը ստացել էր Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի «Պորտուի» հետ խաղում։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Լևանդովսկին դարձել է հինգ գոլի հեղինակ։