Խերարդո Մարտինո․ «Տարօրինակ է, որ ես պետք է բացատրեմ մրցակցի երկրպագուներին, թե ինչու է Լիոնել Մեսսին բացակայում»

«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հայտնել է, որ թիմի հարձակվող Լիոնել Մեսսին առողջական վիճակի պատճառով չի մասնակցել MLS-ի կանոնավոր առաջնության «Չիկագո Ֆայրի» հետ հանդիպմանը (1:4):

«Ես հասկանում եմ երկրպագուների ակնկալիքները, բայց մենք չենք կարող ստիպել Մեսսիին խաղալ, եթե նա բավարար մարզավիճակում չունի: Ինձ շատ տարօրինակ է թվում, որ մարզիչը պետք է հակառակորդ երկրպագուներին բացատրի, թե ինչու է բացակայում աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։

Դա պայմանավորված է նրանով, որ մենք գտնվում ենք ԱՄՆ-ում: Ցանկացած այլ վայրում հակառակորդ երկրպագուները հանգիստ կլինեին, որ ավելի լավ ֆուտբոլիստ չկա»,- Մարտինոյի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Մեսսին բաց թողեց «Ինտեր Մայամիի» չորրորդ հանդիպումն անընդմեջ, իսկ Ժորդի Ալբան նույնպես բացակայեց երրորդ խաղում։

«Ինտեր Մայամին» զիջում է 5 միավորով MLS-ի փլեյ-օֆֆ մուտքը երաշխավորող տեղից: Կանոնավոր առաջնության ավարտին թիմին մնացել է 3 հանդիպում։