Ջարոդ Բոուենը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Ջարոդ Բոուենը կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է TalkSport-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 26-ամյա անգլիացին առաջ է գնում անգլիական ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցություններում։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։ Իրավիճակին հետևում են «Լիվերպուլն» ու «Նյուքասլը», որոնք հետաքրքրված են ֆուտբոլիստով։

Բոուենը «Վեսթ Հեմում» հանդես է գալիս 2020 թվականից։ Այս մրցաշրջանում նա Պրեմիեր լիգայի 7 խաղում դարձել է 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։