ԱՊԼ-ն հրապարակել է սեպտեմբեր ամսվա լավագույն մարզչի կոչման հավակնորդներին

Պրեմիեր Լիգան հրապարակել է սեպտեմբեր ամսվա լավագույն մարզչի կոչման հավակնորդներին։

Մրցանակին հավակնում են Միկել Արտետան (Արսենալ), Ունայ Էմերին (Ասթոն Վիլա), Էդի Հոուն (Նյուքասլ), Յուրգեն Կլոպը (Լիվերպուլ) և Անժե Պոստեկոգլուն (Թոթենհեմ)։

Օգոստոսի ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել Պոստեկոգլուն, ով այս անգամ էլ առաջադրվել էր մրցանակի։

7 տուրից հետո ԱՊԼ-ի առաջատարը 18 միավորով «Մանչեսթեր Սիթին» է, «Թոթենհեմը» և «Արսենալը» 17 միավորով կիսում են 2-3-րդ տեղերը։