Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում ֆրանսիական ՊՍԺ-ն խոշոր հաշվով պարտություն կրեց «Նյուքասլից»՝ 1։4 հաշվով։ Lequipe-ի լրագրողները գնահատել են փարիզյան ակումբի ֆուտբոլիստների խաղը։
Հատկանշական է, որ ամենացածր միավորները ստացել են հարձակվողներ Կիլիան Մբապպեն ու Ռանդալ Կոլո-Մուանին, ինչպես նաև պաշտպան Մարկինյոսը՝ երկու միավոր տասը հնարավորից։
Ֆրանսիայի չեմպիոնների կազմում ամենաբարձր վարկանիշը ստացել է կիսապաշտպան Ուորեն Զաիր-Էմերին։