«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ձախ ոտքի կոճի սալջարդի պատճառով անորոշ ժամանակով շարքից դուրս է եկել, հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ 35-ամյա լեհը վնասվածք էր ստացել Չեմպիոնների Լիգայի «Պորտուի» հետ խաղում։ Խաղը կայացել է երեկ՝ հոկտեմբերի 4-ին, ավարտվել է 1-0 հաշվով։ 36-րդ րոպեին Լևանդովսկին վնասվածքի պատճառով լքեց խաղադաշտը։ Նրան փոխարինեց 23-ամյա իսպանացի Ֆերան Տորեսը, ով դարձավ հաղթական գոլի հեղինակ։
Երկու տուրից հետո «Բարսելոնան» վեց միավորով գլխավորում է իր խմբի մրցաշարային աղյուսակը։