Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Ակսել Վիտսելը կիսվել է կենտրոնական պաշտպանի դիրքում խաղալու իր զգացմունքներով։
«Անցյալ տարի ինձ համար անակնկալ էր, որ խաղալու եմ կենտրոնական պաշտպանի դիրքում։ Հիմա ես ինձ հարմարավետ եմ զգում և կարող եմ օգնել թիմին, ինչն ամենակարևորն է։ Ես դեմ չեմ որևէ դիրքում խաղալուն, պարզապես ցանկանում եմ ներգրավվել խաղի մեջ։ Այնտեղ, որտեղ մարզիչը պետք է ինձ, ես այնտեղ կլինեմ»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ֆուտբոլիստը։
Այս մրցաշրջանում 34-ամյա բելգիացին «Ատլետիկոյի» կազմում 8 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և ոչ մի գոլի հեղինակ չի դարձել։ Նրա գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։