«Արսենալը» տրանսֆերային նպատակ ունի

«Արսենալը» ուշադիր հետևում է «Ֆեյենորդի» կիսապաշտպան Քվինտեն Թիմբերին, հայտնում է Calciomercato-ն։

22-ամյա հոլանդացին պաշտպան Յուրիեն Թիմբերի երկվորյակ եղբայրն է, ով ներկայումս խաղում է «զինագործների» կազմում։

Աղբյուրի համաձայն՝ «Արսենալը» միակ ակումբը չէ, որ հետաքրքրված է ֆուտբոլիստով։ Թիմբերին ցանկանում են ձեռք բերել նաև «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին» և «Թոթենհեմը»:

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը «Ֆեյենորդի» կազմում անցկացրել է 10 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստին գնահատում է 8 միլիոն եվրո։