Մարկուս Թուրամը անդրադարձել է ակումբում անցկացրած իր առաջին ամիսներին

«Ինտերի» հարձակվող Մարկուս Թուրամը խոսել է ակումբում անցկացրած իր առաջին ամիսների մասին։

«Ես մեկն եմ, ով սիրում է աշխատել թիմում, սովորել իմ թիմակիցներից, և ես այդ հնարավորությունը ստացել եմ «Ինտերում»: Մենք շատ սերտ թիմ ունենք, և հեշտ է հարմարվել նման մթնոլորտին։ Մենք միասին շատ ժամանակ ենք անցկացնում, այդ թվում՝ խաղադաշտից դուրս։ Սա շատ կարևոր է ընդհանուր նպատակներին հասնելու համար»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Sky Sport-ը։

Ֆրանսիացի ֆուտբոլիստը, ով նախկինում հանդես է եկել Մյունխենգլադբախի «Բորուսիայում», նախորդ ամառ ազատ գործակալի կարգավիճակով միացել է «Ինտերին»։