Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է Բիլբաոյի «Ատլետիկի» ֆուտբոլիստ Նիկո Ուիլյամսի ծառայություններով, հաղորդում է Sky Sports-ը։
Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան», «Մանչեսթեր Սիթին», «Ռեալը» և «Ասթոն Վիլան», ինչպես ավելի վաղ հաղորդվում էր:
«Արսենալը» միացել է Ուիլյամսին ձեռք բերելու պայքարին։ իսպանացու պայմանագիրը «Ատլետիկի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում, ինչը լրացուցիչ հետաքրքրություն է առաջացնում ֆուտբոլիստի նկատմամբ։