«Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսը տուգանվել է

«Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսը տուգանվել է 90 հազար ֆունտ ստեռլինգով և որակազրկվել մեկ խաղով, հայտնում է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA):

23-ամյա անգլիացին ԱՊԼ-ի 6-րդ տուրում «Ասթոն Վիլայի» հետ խաղից հետո (0:1) տրիբունաներում վիրավորել է մրցավարին։

Այս մրցաշրջանում Ջեյմսը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 1 հանդիպում՝ չխփելով ոչ մի գոլ։