«Նապոլիի» և Վրաստանի հավաքականի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան կիսվել է իր կարծիքով, թե ում է տեսնում «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդ։
«Կարծում եմ՝ Մեսսին կնվաճի «Ոսկե գնդակը», – Կվարացխելիայի խոսքերն է մեջբերում AS-ը։
Արգենտինացին անցած ամառ է տեղափոխվել «Ինտեր Մայամի»՝ պայմանագիր կնքելով մինչև 2025 թվականի ավարտը։ Նա ակումբի կազմում արդեն անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։