Սաուդյան «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ նոր հայց է ներկայացվել ԱՄՆ քաղաքացի Քեթրին Մայորգայի կողմից սեռական ոտնձգությունների համար, ով ավելի վաղ հայց էր ներկայացրել ֆուտբոլիստի դեմ։
Այս մասին հայտնում է Sky News-ը։ Հաղորդվում է, որ աղջկա ավելի վաղ հայցը մերժվել էր ԱՄՆ շրջանային դատավորի կողմից՝ գողացված գաղտնի փաստաթղթերի օգտագործման պատճառով։
Մայորգայի ներկայացուցիչները ներկայումս աշխատում են, որպեսզի ԱՄՆ Վերաքննիչ դատարանը չեղարկի գործի կարճումը և վերականգնի քաղաքացիական հայցը, որն իրենց հաճախորդն առաջին անգամ ներկայացրել էր 2018 թվականին: