Ալեսանդրո Դել Պիերո. «Բելինգհեմը Բենզեմային փոխարինող չէ, բայց նա այսօր նրան փոխարինում է»

Թուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին խաղացող Ալեսանդրո Դել Պիերոն կիսվել է Մադրիդի «Ռեալում» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի դերի մասին իր կարծիքով։

«Բելինգհեմը Բենզեմային փոխարինողը չէ, բայց նա այսօր նրան փոխարինում է: «Ռեալն» առանց ֆրանսիացու օգտվում է Բելինգհեմի ներկայացումից, ով օգնում է բացել մրցակցի պաշտպանությունը»,- իր Twitter-ում Դել Պիերոյի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։

Հիշեցնենք, որ անգլիացի ֆուտբոլիստը ներկայումս ամենաարդյունավետ կիսապաշտպանն է թոփ-5 լիգաներում, քանի որ «Լոս Բլանկոսի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած ինը խաղում դարձել է ութ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։