«Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիան պատասխանել է իր ֆուտբոլային երազանքի մասին հարցին։
«Ֆուտբոլային երազա՞նք։ Երկուսն ունեմ՝ բարձրացնել Չեմպիոնների Լիգայի գավաթը և Վրաստանի հետ խաղալ Եվրոպայի կամ Աշխարհի առաջնությունում»,- Կվարացխելիայի խոսքերն է մեջբերում AS-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Կվարացխելիան «Նապոլիի» կազմում անցկացրել է ութ հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել մեկ գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։
Նախորդ մրցաշրջանում Կվարացխելիան բոլոր մրցաշարերում մասնակցել է «Նապոլիի» 43 հանդիպման, որոնցում դարձել է 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստը ճանաչվել է Իտալիայի վերջին առաջնության լավագույն խաղացող, ինչպես նաև հայտնվել է «Ոսկե գնդակի» լավագույն 30 հավակնորդների թվում։