«Բավարիան» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում 36 հանդիպում անընդմեջ չի պարտվում՝ դրանով իսկ սահմանելով մրցաշարային նոր ռեկորդ։
Մյունխենյան ակումբը Թոմաս Տուխելի գլխավորությամբ երկարացրեց շարքը Չեմպիոնների Լիգայի 2-րդ տուրի «Կոպենհագենի» հետ խաղում (1:2) կամային հաղթանակից հետո, որտեղ կիսապաշտպան Ջամալ Մուսիալան և հարձակվող Մատիս Տելը գոլեր խփեցին գերմանացիների կազմում։
Գերմանական թիմը խմբային փուլում 36 հանդիպում անընդմեջ անպարտելի է, ինչը մրցաշարային ռեկորդ է, ինչպես նաև խմբային փուլում 15 խաղ անընդմեջ հաղթանակ է տարել, ինչը նույնպես Չեմպիոնների Լիգայի ռեկորդ է։
Վերջին անգամ «Բավարիան» խմբային փուլում պարտվել է 2017 թվականին ՊՍԺ-ին (0:3) Դրանից հետո գերմանական ակումբը տարել է 33 հաղթանակ և 3 ոչ-ոքի:
Այս պահին Չեմպիոնների Լիգայի A խմբում անցկացրած երկու հանդիպումից հետո բավարացիները վեց միավորով առաջին տեղում են։