«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է անգլիական թիմի կրած պարտությունը Չեմպիոնների Lիգայի խմբային փուլի «Գալաթասարայի» հետ խաղում։
«Մեր սխալներն այս մակարդակում բացարձակապես անընդունելի են, նրանք անպայման կպատժեն դրաnc համար։ Սա դժվար է վերահսկել, բայց մենք՝ որպես թիմ, պատասխանատու ենք դրա համար։ Մենք երկու անգամ առաջ անցանք հաշվի մեջ և վերահսկում էինք խաղը, բայց ամեն ինչ կորցրինք։ Իհարկե, մենք մեզանից ավելին ենք սպասում»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում Eurosport-ը՝ վկայակոչելով TNT Sports-ը:
Հոկտեմբերի 3-ին Չեմպիոնների Lիգայի A խմբի 2-րդ տուրի անգլիական «Գալաթասարայ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը ավարտվեց 3։2 հաշվով` հօգուտ «Գալաթասարայի»։