Լիոնել Մեսսին վերադարձել է «Ինտեր Մայամիի» ընդհանուր շարք

Լիոնել Մեսսին բաց է թողել «Ինտեր Մայամիի» վերջին մի քանի հանդիպումները՝ սեպտեմբերին Արգենտինայի հավաքականի կազմում ստացած վնասվածքի պատճառով:

Մեսսին երեքշաբթի օրը վերադարձել է մարզումներին։ Ըստ ամենայն՝ արգենտինացին մարզվում էր ընդհանուր խմբում։ Սա նշանակում է, որ Լիոնելը հնարավորություն ունի հաջորդ խաղում վերադառնալ «Ինտեր Մայամի»:

Ավելացնենք, որ «Ինտեր Մայամին» ՄԼՍ-ի հաջորդ հանդիպումը կանցկացնի հինգշաբթի գիշերը։ Խերարդո Մարտինոյի թիմը կխաղա «Չիկագո Ֆայրի» հետ։ա