Կրիշտիանու Ռոնալդուն՝ Սաուդյան Արաբիայի առաջնության սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Սաուդյան Արաբիայի առաջնության սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

Անցյալ ամիս Սաուդյան Լիգայի 4 խաղում 38-ամյա Ռոնալդուն «Ալ-Նասրի» կազմում դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հարկ է նշել, որ Ռոնալդուն օգոստոսին ստացել է Սաուդյան Արաբիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, այնուհետև պորտուգալացին խփել է հինգ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։

Նշենք, որ «Ալ-Նասրն» այժմ Սաուդյան Արաբիայի Լիգայի մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է: Թիմը միայն երկու միավորով է զիջում առաջատար «Ալ-Հիլալին»: