«Արսենալի» կենտրոնական պաշտպան Յուրիեն Թիմբերը կարող է սպասվածից շուտ ապաքինվել։
Հիշեցնենք, որ «զինագործների» 22-ամյա նորեկը Անգլիայի Պրեմիեր Լիգայի առաջին տուրի խաղում վնասել էր խաչաձեւ կապանները։
Ըստ Injury-ի՝ Թիմբերի վերականգնումը լավ տեմպերով է ընթանում: Աղբյուրի համաձայն՝ հոլանդացին կարող է վերադառնալ իր պարտականությունների կատարմանը փետրվարին կամ մարտին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պաշտպանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Անգլիայի առաջնության ողջ ընթացիկ մրցաշրջանը։
Յոթ տուրից հետո «Արսենալը» 17 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: