Ժոաու Ֆելիշ․ ««Բարսելոնայի» և «Ատլետիկոյի» միջև տարբերությունն ակնհայտ է»

Մադրիդի «Ատլետիկոյից» վարձավճարով տեղափոխված «Բարսելոնայի» հարձակվող Ժոաու Ֆելիշը պատասխանել է ակումբների տարբերության մասին հարցին։

Պորտուգալացի ֆուտբոլիստը «կապտանռնագույնների» շարքերը համալրել է սեպտեմբերի 1-ին։ Չավի Էրնանդեսի թիմի կազմում վեց հանդիպումներում հարձակվողը դարձել է երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

«Ինչպես արդեն ասացի, «Բարսելոնայի» և «Ատլետիկոյի» միջև տարբերությունն ակնհայտ է. դա վերաբերում է և՛ խաղի խնդիրներին, և՛ ընդհանրապես ակումբներին։ «Բարսելոնան» բոլորովին այլ ֆուտբոլ ունի, բայց դա չի նշանակում, որ մոտեցումներից որևէ մեկն ավելի լավն է կամ վատը: Պարզ է, որ «Բարսայի» ոճն ինձ ավելի է սազում, և ես երջանիկ եմ այստեղ»,- Ֆելիքսի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։