Սանդրո Ռոսելը պատասխանել է Նեգրեյրայի մասին պնդումներին

Սանդրո Ռոսելը, ով 2010-2014 թվականներին եղել է «Բարսելոնայի» նախագահը, պատասխանել է այն պնդումներին, թե կատալոնական ակումբը գումար է վճարել մրցավարական հանձնաժողովի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Հենրիկե Նեգրեյրային, որպեսզի նա ստիպեր ֆուտբոլային մրցավարներին որոշումներ կայացնել հօգուտ կատալոնական ակումբի։

«Իհարկե, ես գիտեի, թե ով է Նեգրեյրան, քանի որ երկար ժամանակ նա կազմում էր «Բարսելոնայի» մրցավարական հաշվետվությունները, որոնք օգտագործում են աշխարհի բոլոր մեծ թիմերը։ Վճարումներ Նեգրեյրայի՞ն: Նրան 4000 եվրո են վճարել մի զեկույցի համար, որը պետք է օգներ մեզ խուսափել 11 մետրանոցից կամ կարմիր քարտից: Չեմ կարծում, որ սա խելագարություն է»,- Ռոսելի խոսքերն է մեջբերում Marca-ն։