«Աստոն Վիլան» կարող է գնել «Ռեալի» կիսապաշտպանին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգա, որտեղ նախկինում հանդես է եկել Լոնդոնի «Արսենալում»։

Ինչպես հայտնում է Todofichajes-ը, 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է Բիրմինգհեմի «Աստոն Վիլան»։ Թիմի մարզիչ Ունայ Էմերին կցանկանար կիսապաշտպանին տեսնել իր թիմում։

Դանին պայմանագիր է կնքել «արքայական» ակումբի հետ մինչև 2027 թվականի ամառ: Transfermarkt պորտալի փորձագետները նրա արժեքը գնահատում են 12 միլիոն եվրո։